Saturday, March 17, 2012

სასწავლო პროექტი

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjgYLm5fi4KWAN8EhzD8-gFxrZqBC1Eoaroh9-lgdYiRATO_mn2_PWE7c731Z92myBdcuSN-XJQNMbxY-nQawfqKc7cjcsw_XcDY4XzsQpDQoQHIuisbPqhFK1mqx0zK2Sq1G88vramgg5q/s200/short-e1290692712769.jpg

Նախագծի    անվանումը-   «Լինել   առողջ»

Նախագծի  հիմնական   թեման-Ի՞նչ  է   հարկավոր    առողջ  լինելու   համար:
Նախագծի  նպատակը  -   Աշակերտները  կիմանան,  որ  առողջ  լինելու  համար  հարկավոր  է  առողջ   ապրելակերպ : Առողջության   կարևորությունը  մարդու  կյանքում: Լրացուցիչ   տեղեկություն   կիմանան  գյուղի  բուժքույրերից:Կհասկանան,  որ  առողջությունը  անգին  հարստություն  է:Ամեն  ինչ  ոչինչ  է,  եթե  չկա   առողջություն:
Նախագծի   խնդիրները
1.Սնունդի  ճիշտ  օգտագործումը  առողջության  համար:
2.Սպորտի  և   ֆիզիկական    աշխատանքի  ճիշտ   կազմակերպում:
3. Սանիտարական  հիգիենան   և շրջապատի   կանաչապատումը  առողջության  համար:
4.Իմանալով   առողջության   մասին՝    ներկայացնել  սեփական    եզրակացությունը:
Սպասվելիք  արդյունքներ- Աշակերտները    հասկանան՝
·          Սնունդի   կարևորությունը   առողջության  համար:
·         ֆիզկուլտուրան   և  սպորտը    հնարավորություն  կտան  տիրապետելու   օրգանիզմին,կոփել,մարզել, և   ապրել   առողջ:
·          Սանիտարական  հիգենայի  ճիշտ  օգտագործումը:
·         Նախագծի  արմատավորումից  հետո   կկարողանան  պահպանել  սեփական   առողջությունը:
Նպատակային  խումբ-7-րդ  դասարանի  աշակերտներ
Նախագծի   տևողությունը- 2 դասաժամ
Նախագծի     ընթացքը- Համակարգչային  շնորհանդեսի  միջոցով   ներկայացնել  այն   բոլոր  հիմնախնդիրները,  որոնք  անհրաժեշտ  են  առողջության  համար:
Ցույց  տալ  աշակերտներին,  թե  ինչքան  կարևոր  է   առողջությունը   մարդու  ամբողջ  կյանքում:
Աշակերտները  իմանալով    առողջության   մասին    ներկայացնում  են    իրենց  հավաքած  տեղեկությունները:
Յուրաքանչյուր  աշակերտ  կցուցադրի   իր   գեղեցիկ  պատրաստած   պաստառը:
Վերջում «առողջության»  պաստառը, որտեղ  յուրաքանչյուրը    ներկայացրել  է   սեփական   եզրակացությունը:
Առարկաների, առարկայական  խմբերի  կապ- Գրականություն,կենսաբանություն, սպորտ,հասարակագիտություն
Նախագծի  հեղինակը-Աննա  Չրաղյան
Հեղինակի  էլ. փոստը-  annachragyan@gmail.com