Նախագծի անվանումը- «Լինել առողջ»
Նախագծի հիմնական թեման-Ի՞նչ է հարկավոր
առողջ լինելու համար:
Նախագծի նպատակը - Աշակերտները կիմանան,
որ առողջ լինելու համար հարկավոր է
առողջ ապրելակերպ : Առողջության կարևորությունը
մարդու կյանքում: Լրացուցիչ տեղեկություն
կիմանան գյուղի բուժքույրերից:Կհասկանան, որ
առողջությունը անգին հարստություն է:Ամեն ինչ
ոչինչ է, եթե չկա առողջություն:
Նախագծի խնդիրները
1.Սնունդի ճիշտ
օգտագործումը առողջության համար:
3. Սանիտարական հիգիենան և
շրջապատի կանաչապատումը առողջության համար:
4.Իմանալով
առողջության մասին՝ ներկայացնել
սեփական եզրակացությունը:
Սպասվելիք արդյունքներ- Աշակերտները հասկանան՝
· Սնունդի
կարևորությունը առողջության համար:
· ֆիզկուլտուրան և
սպորտը հնարավորություն կտան
տիրապետելու օրգանիզմին,կոփել,մարզել, և
ապրել առողջ:
· Սանիտարական հիգենայի ճիշտ
օգտագործումը:
· Նախագծի արմատավորումից հետո
կկարողանան պահպանել սեփական առողջությունը:
Նպատակային խումբ-7-րդ դասարանի աշակերտներ
Նախագծի տևողությունը- 2 դասաժամ
Նախագծի ընթացքը- Համակարգչային շնորհանդեսի միջոցով
ներկայացնել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք
անհրաժեշտ են առողջության համար:
Ցույց տալ աշակերտներին,
թե ինչքան կարևոր է առողջությունը
մարդու ամբողջ կյանքում:
Աշակերտները
իմանալով առողջության մասին
ներկայացնում են իրենց հավաքած
տեղեկությունները:
Յուրաքանչյուր աշակերտ
կցուցադրի իր գեղեցիկ պատրաստած
պաստառը:
Վերջում «առողջության» պաստառը,
որտեղ յուրաքանչյուրը ներկայացրել է
սեփական եզրակացությունը:
Առարկաների, առարկայական խմբերի
կապ- Գրականություն,կենսաբանություն, սպորտ,հասարակագիտություն
Նախագծի հեղինակը-Աննա Չրաղյան
Հեղինակի էլ. փոստը- annachragyan@gmail.com